Բաժին. Պաշտոնական

Ազիմուտ ավիաընկերությունը Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 21-ին կնքվել է պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»  ՓԲԸ միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից, ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:

Հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

Share