Բաժին. Պաշտոնական

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանին քաղաքացիները ներկայացրել են դիմումներ և առաջարկներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Ինչպես «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից, սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ 

Մանրամասնորեն ծանոթանալով բարձրացված խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները՝ Արթուր Խաչատրյանը հանձնարարականներ է տվել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Share