Բաժին. Պաշտոնական

Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից։

Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները։

Share