Բաժին. Պաշտոնական

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստին բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթնաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Տաջիկստանը վերջին օրերին արգելափակել է թուրքմենական բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր, որոնք ապրանքներ են տեղափոխում Իրանից: Ի դեպ, այսօրվա նիստում որոշում է կայացվելու ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել հենց Թուրքմենստանին:

Երկրների առաջնորդները ժամանեցին Դուշանբեի կառավարության ընդունելությունների տուն, որտեղ ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:  

Share