Բաժին. Պաշտոնական

Հակոբ Արշակյանը կնշանակվի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հակոբ Արշակյանը:

«Այո, եղել է նման առաջարկ: Այն ընդունել եմ, բայց հրամանի մասին տեղյակ չեմ դեռ»,- ասաց Արշակյանը:

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ. ապրիլի 16, ք. Երևան

Կրթություն

2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):

2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):

Աշխատանքային գործունեություն

2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:

2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):

2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):

2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

Այլ տվյալներ

2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Share