Բաժին. Պաշտոնական

Գյուղնախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  առաքելությանը՝  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` Արտակ Քամալյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախանշվել են հետագա համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները:

Անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին՝ Արտակ Քամալյանն իր խոսքում հատկապես կարևորվել է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ոլորտում կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների բարելավումը, միջազգային լավագույն փորձի և գիտական մտքի ձեռքբերումների պրակտիկ կիրառումը:

Հնարավոր համագործակցության ուղղությունների թվում անդրադարձ է կատարվել մարքեթինգային և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև մեքենա-տրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:  

Share