Բաժին. Պաշտոնական

ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018 թ տարեկան հանդիպումներին և պլենար նիստին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ԿԲ մամուլի ծառայությունից։

Բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների հանդիպմանը։

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դոռնբոշի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի և այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Share