Բաժին. Պաշտոնական

Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերը նոր մարզպետներ ունեն

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին  աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:

Share