Բաժին. Պաշտոնական

Հրապարակվել են Երևանի փոխքաղաքապետերի անունները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծերում առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։

Որոշումները կկայացվեն Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում:

Share