Բաժին. Պաշտոնական

Թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք՝ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների կողմից

Երեկ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին: Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը և գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30 տոկոսով արդյունաբերական արտադրանքի աճ:

Share