Բաժին. Պաշտոնական

Տրանսպորտի նախարարություն․ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց

Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։

Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։

Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Share