Բաժին. Պաշտոնական

Քննարկվել են զորահավաքային նախապատրաստության և քաղպաշտպանության ոլորտների մի շարք հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանը և Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Արտակ Կիրակոսյանը այցելել են «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ ընկերություն՝ քննարկելու զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող իրավական ակտերը և այն հիմքային աշխատանքների իրականացման գործընթացը, որը կնպաստի հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Արմեն Արզումանյանը նշել է, որ զորահավաքային նախապատրաստության փուլում, ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ, պետության միասնական կառավարման համակարգի հիմքում ընկած է կապի արդյունավետ և անխափան կազմակերպումը: Այդ նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես, որոշ չափով կարգավորվել է օրենսդրական դաշտը, սակայն դեռ կան բացեր, որոնք լրացվելու են համատեղ աշխատանքների արդյունքում:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում առավել արդյունավետ դարձնելու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «ՄՏՍ-Հայաստան» ընկերության միջև համագործակցությունը:

Share