Բաժին. Պաշտոնական

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ` նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

Նամականիշերը տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30.000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։

Share