Բաժին. Պաշտոնական

Կառավարությունը խրախուսում է ավիացիայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագիրը

Գործադիրի որոշմամբ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

2013 թ. հիմնադրված ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 (Airbus A310-325) օդանավ, իսկ այժմ նախատեսում է ներմուծել պահեստամասեր այդ օդանավերի համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6,67 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 178,1 մլն ՀՀ դրամ։: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Share