Բաժին. Պաշտոնական

Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն կտրամադրվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիստի ընթացքում որոշվել է ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ այրվել են Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները: Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3,025.0 հազ. դրամ աջակցություն:

Share