Բաժին. Պաշտոնական

Շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Նոյեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված է հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:

Նամականիշերի պատկերները ներկայացված են՝ ըստ ժամանակագրության. Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Share