Բաժին. Պաշտոնական

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ քննարկվել են 2019 թ նախատեսվող ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին` գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և 2019 թվականին նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, Բնապահպանության նախարարության, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանն ընդգծել է ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև շեշտել ծրագրերի ուղղությունների ճիշտ թիրախավորումը, որոնք պետք է բխեն  կառավարության առաջնահերթույթւններից և համահունչ լինեն ոլորտի զարգացման  ռազմավարությանը:

Միաժամանակ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ 2019 թվականի ընթացքում գյուղոլորտում նախատեսվող համատեղ նախաձեռնությունները արդյունավետ կմեկնարկեն և կունենան բարեհաջող ընթացք:  Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳէՀ/GEF)` «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագիրը, որն իրականացվելու է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտը` հողերի կայուն կառավարման համակարգերում և տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների միջոցով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ:

Share