Բաժին. Պաշտոնական

Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը

69 տարեկանում մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, կոմբինատի  տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը:

Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

«Ծանր զգացումով և մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Նշանակալի են նրա ջանքերը Սյունիքի բարեկեցության, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Մաքսիմ Հակոբյանը Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն է նշանակվել 1998 թվականի մայիսի 7-ին, իսկ 2003 թվականի մարտի 24-ին նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն։ 2014 թվականի մայիսից կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն էր։

Share