Բաժին. Պաշտոնական

ՀՀ նախագահը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի  Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: 

Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Share