Categories: Պաշտոնական

Քննարկել է Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը և այլ ներկայացուցիչներ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը (Market Liberalization and Electricity Trade Program – MLET):

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին: Այդ համատեքստում կարևորել է Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրը,  որով նախատեսվում է  էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդրում, միջպետական առևտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:

«Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև խորհրդատվություն՝ ուղղված ենթաօրենսդրական դաշտի փոփոխությանը: Այսինքն՝  կմշակվեն կարգեր, կանոններ, լիցենզիաներ և պայմանագրեր, որոնք կնպաստեն նոր շուկայական մոդելի իրագործմանը: Եվ այստեղ կարևոր է միջազգային փորձի ճիշտ կիրառումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Գարեգին Բաղրամյանը կարևորել է նաև մատակարարների, սպառողների և արտադրողների ընդհանուր շղթայում պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, որը նույնպես նոր գործիք է Հայաստանի էներգահամակարգում:

«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաև փոխշահավետ համագործակցություն միջպետական առևտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առևտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առևտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ փոխշահավետ համագործակցության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն նախատեսված բարեփոխումները:

Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարևորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:

«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում և կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարևան Վրաստանի և Եվրամիության հետ  տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:

MLET ծրագրի շրջանակում  օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման և էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում:

Share

Մաքսային արտոնություն՝ Երևանում ՋԷԿ-ի կառուցման 270 մլն դոլարի ներդրումային նախագծի համար. տեսանյութ

ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել…

4 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

1 day ago

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերի ներուժին։…

1 day ago

Նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ,…

1 day ago

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների…

1 day ago

Ըստ Bloomberg-ի՝ Մարկ Ցուկերբերգը երրորդն է աշխարհում՝ 100 միլիարդ դոլարը գերազանցող կարողությամբ

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի…

1 day ago

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին արհեստականորեն չտրոհել բիզնեսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական…

1 day ago

ՀԿԵ. Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ…

1 day ago

Քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի…

1 day ago