Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ-ը՝ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ծրագրային վրիպակի մասին

Պետական եկամուտների կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հարկ վճարողներին, որ  էլեկտրոնային համակարգի միջոցով 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ուղարկված հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցումն իրականացվել է համակարգի ծրագրային վրիպակի հետևանքով․ «Հայտնում ենք, որ նշված ծանուցումը վավեր չէ և այն համակարգից արդեն իսկ ջնջված է:

Սույնով հայցում ենք Ձեր ներողամտությունը և միաժամանակ տեղեկացնում, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա հաշվետու ժամանակաշրջանի գծով առաջացած հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցումը կներկայացվի օրենքով սահմանված ժամկետում և կարգով»,-ասված է գրառման մեջ:

Share