Բաժին. Պաշտոնական

Ագարակ քաղաքում 20 զինծառայող բնակարան է ստացել

Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Share