Բաժին. Պաշտոնական

Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։

Share