Բաժին. Պաշտոնական

Նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային

«Սահակյանց անիմացիոն ստուդիայում» դեկտեմբերի 28-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» համահիմնադիր Դավիթ Սահակյանցը, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա 2014 թվականին «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» կողմից նկարահանված համանուն հայկական մուլտֆիլմի պաստառը:

Share