Categories: Պաշտոնական

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանվել է 25 հազար 500 դրամ

2018 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 հազար 500 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 հազար դրամ, 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 հազար դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար  դրամ (երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ՝ 80 000 դրամ)։

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: Նախագծով աշխատանքային և զինվորական կենսաթոշակների համար սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը:

Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կբարձրացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից, և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ:

Share

2020թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ

2020թ. հունվար մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ…

8 hours ago

PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները

PicsArt ակադեմիան հայտարարել է JavaScript ծրագրավորման լեզվի անվճար օնլայն դասընթացների մեկնարկի մասին։ Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 900 դիմորդ,…

9 hours ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/07/20

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,960,917 ԱՄՆ դոլար…

10 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

10 hours ago

Գալաքսի ընկերությունների խումբ. Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային…

11 hours ago

Ջուլիետա Թադևոսյանը՝ անշարժ գույքի հարկման նոր մեխանիզմների, դրույքաչափերի մասին

Մոտավորապես մեկ տարի էր՝ Ազգային ժողովում քննվում, քննարկվում ու քննադատվում էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն իրենից ներկայացնում է…

12 hours ago

Ամերիաբանկ. համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Իրավաբան.նեթի զրուցել է ժամանակակից աշխարհում, հատկապես համավարակով պայմանավորված թվային բանկինգի, օնլայն ծառայությունների…

14 hours ago

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks…

15 hours ago

Վաչե Գաբրիելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին

Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գույքահարկի փոփոխումը ցանկալի է համարում, որովհետև նախկին գույքային…

16 hours ago