Բաժին. Պաշտոնական

Հանրապետությունում կներդվեն ջրախնայող տեխնոլոգիաներ

Կառավարությունը հաստատել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ այդմ՝ ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջարկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները: Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

Share