Բաժին. Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։

Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։

Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։

Share