Բաժին. Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն և ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը:

Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով կարող է ընդլայնվել Հայաստանի հետ համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության միջնաժամկետ համագործակցության ծրագրի առաջնայնությունների շուրջ: Երկուստեք կարևորվել են ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչը մեծապես կնպաստի ներդրումային բարենպաստ միջավայրի կայացմանը:

Share