Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան. Նպաստ ստացող մարդը սեզոնային աշխատանքի պատճառով չպետք է զրկվի նպաստից

Այս կայացած կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը տվել է մի շարք առաջադրանքներ։

Սեզոնային աշխատանքի հետ կապված՝ հիմա գյուղատնտեսական սեզոնն է բացվում և նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում և նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են մի պրոբլեմ, որ ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում: Տիկին Բաթոյան, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և այլ շահագրգիռ մարմինների հետ պետք է այս հարցը լուծել: Պետք է արագ, շատ արագ, այս մասին վաղուցվանից ենք խոսում, մեխանիզմը ստեղծենք, որ մարդը աշխատելու պատճառով առնվազն մի որոշակի ժամանակաշրջան պետք է սառեցնենք այդ պրոցեսը, բացի այն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ, երբ կպարզվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, պարզ է, որ այստեղ ուրիշ խնդիր է: Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով պետք է չզրկվի այդ համակարգից: Մենք ինչպես ենք անում՝ հասցեականությունն ենք փոխում, նպաստառու դարձնելով ոչ թե ծնողին, այլ երեխային և այլն, ինչի մասին խոսել ենք: Մինչև գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը այս հարցը մենք պետք է լուծած լինենք:

Share