Բաժին. Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի համատեղ մշակված «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի» նախագիծը, փաստաթղթում ներառված հիմնական ուղղություններն ու արտացոլված սկզբունքները:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել առաքելությանը կատարված ահռելի աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

Հոսեյն Սամիին բարձր է գնահատել հայ գործընկերների հետ կատարված համատեղ աշխատանքն ու այս գործընթացում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ոլորտում ակնկալվող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ պայմանների շուրջ:

Share