Բաժին. Պաշտոնական

Լիլիա Շուշանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիա Շուշանյանին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումը տեղադրված e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում:

Կրթություն

2012-2014թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, մագիստրատուրա

2008-2012թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, բակալավր

Աշխատանքային գործունեություն

2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար

2015-2016թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ

2016-2017թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու

2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)

2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար

2018 հունվարից առ այսօր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար

Share