Categories: Պաշտոնական

Ապագային միտված համագործակցություն. նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը:

Հանրապետության նախագահն արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը՝ նշելով, որ հաջողված ծրագրերը դրա լավագույն վկայությունն են: Նախագահը միևնույն ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` վստահություն հայտնելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում գործակցությունը:

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի երիտասարդներին սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել այս ծրագրի շրջանակում համագործակցության, մասնավորապես, բանկի ներգրավվածության հնարավորությունները։ «Վստահ եմ՝ Եվրոպական ներդրումային բանկի համար ևս փոխգործակցության հնարավորություններ կլինեն», – նշել է Վազիլ Հուդակը:

Share

Կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի գանձապետական հաշվին հուլիսի 6-ի դրությամբ փոխանցվել է 1.11 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում (գանձապետարանում) մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման…

9 hours ago

The Banker. 2020թ. աշխարհի առաջատար բանկերը

The Banker-ը հրապարակել է 2020թ. աշխարհի առաջատար բանկերի ցուցակը։ Առաջին հորիզոնականում է չինական ICBC, որը ցուցակը գլխավորում է 2013թ.-ից։ Երկրորդ…

11 hours ago

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը

Հուլիսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և…

12 hours ago

Առցանց ձեւաչափով կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ-2020»-ը

Հուլիսի 6-ից 10-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ առցանց ձեւաչափով կանցկացվի «Հայաստան -…

13 hours ago

Ucom-ն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին

Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ…

13 hours ago

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 06.07.2020թ, ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այդ վարչական շրջանի «Նոր Զովք»…

14 hours ago

Կենտրոնական բանկ. գրանցվել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալի արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանի 03.07.2020թ-ի թիվ 1/368Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:…

14 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 06/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

14 hours ago

Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի…

14 hours ago