Categories: Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի այցը մեր երկիր և մասնակցությունը համաժողովին, ինչը վկայում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Նշելով, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Երևանում տարածաշրջանային մաքսային փոխգործակցության հնարավորություններին նվիրված համաժողովի անցկացումը և ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, արձանագրված առաջընթացը, որոնց ծանոթացել է համաժողովի ընթացքում: Կունիո Միկուրիայի խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար:

Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր: Խոսելով կառավարության բարեփոխումների մասին՝ վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է կառավարության բարեփոխումները և փորձագիտական, մասնագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնել: Երկուստեք կարևորվել է մաքսային գործառույթների կարևորությունը, որը կխթանի տնտեսական ակտիվությունը նաև մարզերում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ:

Share

Տիգրան Խաչատրյան. Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար

Օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տնտեսական…

1 day ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 14/08/2020

Օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 90,870,866 ԱՄՆ դոլար 483.92 դրամ…

1 day ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

1 day ago

Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

Օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն…

1 day ago

Տիգրան Խաչատրյան. խրախուսում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70%

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն ուղղված 23-րդ միջոցառուման շահառուները, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը՝ շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70…

1 day ago

Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Կոմիտեի նախագահը  տեղում…

1 day ago

Նիկոլ Փաշինյան. Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա…

1 day ago

Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ՝ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար

Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին…

1 day ago

Արդեն հասանելի է Արմաթ ինժեներական լաբորատորիաների արտահանման կայքէջը

Օրերս հրապարակվեց Արմաթ ինժեներական լաբորատորիաների արտահանման վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան պարունակող կայքէջը։ ԱՏՁՄ-ն շարունակական բանակցություններ է վարում մի շարք երկրների պետական…

1 day ago