Բաժին. Պաշտոնական

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՒ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Գյումրի ու Վանաձոր` տեղում ծանոթանալու երկաթուղային համակարգում կատարված ներդրումներին եւ ընթացիկ աշխատանքներին: Մ.Վարդանյանը նախարարության, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանպատասխանատուների եւ ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինի ուղղեկցությամբ մինչեւ Գյումրի հասնելը կանգ է առել Մասիս եւ Դալարիկ կայարաններում եւծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքներին, այնուհետեւ եղել է Գյուրիի եւ Վանաձորի կայարաններում: Մ.Վարդանյանը ծանոթացել է նաեւ  Զամանլու կիրճի 2 կողմերը միացնող երկաթուղային կամրջի հարեւանությամբ կառուցվող նոր կամրջի շինարարական աշխատանքներին:  

Այցելության վերջում նախարար Մ.Վարդանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին եւ մասնավորապես նշել, որ կոնցեսիոների կողմից այս տարի կատարվածաշխատանքը տեսանելի է: Բացի այդ,  արդեն որոշվել են 2011թ.-ի աշխատանքների ուղղությունները, ուսումնասիրվել են Դիլիջան, Իջևան, Սևան հատվածները, եւ թե ինչֆինանսական միջոցներ են պետք աշխատանքների կատարման համար: Նախարարը լրագրողների խնդրանքով անդրադառձել է նաեւ Սանահինի դեպոյի խնդրին եւ նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենը պաշտոնապես վստահեցրել է, որ որեւէ աշխատող աշխատանքը չի կորցնելու:

Share