Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 05/12/22 09։10 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09։10-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Կոտայքի, Գավառի, Արթիկի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Share