Բաժին. Այլ Լուրեր

Նոր միջոցներ՝ նոր նպատակներ

Հենց այս նշանաբանը որդեգրելով՝ «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն 2021 թվականի հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որն իրականացվում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Ծրագիրը միտված է աջակցելու մարտական գործողություններին մասնակցած և զորացրված 18-30 տարեկան երիտասարդներին:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման անվճար ծրագրեր՝ տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Ուսուցման և զարգացման ծրագրերում ներգրավվելու են առաջատար մասնագետներ  տարբեր ոլորտներից։ Ծրագրի այս փուլում գրանցումը բաց է նաև թրեյներների, մենթորների և վարպետների համար։

«Նոր Էջ» ծրագիրը սերտորեն համագործակցում է գործատուների հետ, որոնց ցանկը օրեցօր համալրվում է: ՀՀ-ում առկա գործատուների հետ իրականացվում են հարցումներ՝ պարզելու անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը, որի արդյունքում կձևավորվեն նաև անցկացվող ուսուցման և զարգացման ծրագրերը։

Արդյունքում, թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք կբերեն ու կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլ նաև կունենան ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։

Ինչպես նշում է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախագահ Արփի Կարապետյանը՝ կարևոր է, որ կրթությունը լինի ոչ թե ձևական, այլ համապատասխան աշխատաշուկայի պահանջարկին:

Ծրագրին կարող եք գրանցվել.

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ https://www.facebook.com/norejarmenia

Share