Բաժին. Այլ Լուրեր

ՄԻՆԱՍԻ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Ճանաչված հայ գեղանկարիչ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդ»-ը որմնանկարը, որը խիստ վնասվել էր 1988թ.-ի երկրաշարժից, արդեն վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից ու տեղադրվել Շիրակի մարզի իր հայրենի Ջաջուռ գյուղի թանգարանում: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը: Ըդտ նրա` որմնանկարի վերականգնումը մեկ տարի է տեւել ու ավարտվել այս շաբաթ: 

Դա տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է եղել, քանի որ որմնանկարը մեծ է ու շատ վնասված է եղել: Նկարչի եւս 8 որմնանկար վերականգնման կարիք ունի: Իտալացի մասնագետ Լորենցո Կասամենտին նշեց, որ վերականգնման ժամանակ հատկապես դժվար էին գույների հետ կապված մասերը: «Մինասն օգտագործել է լույսի եւ ստվերի գունային այնպիսի համադրություններ, որոնք հատուկ են միայն մեծ նկարիչներին եւ շատ դժվար էր վերարտադրել»,- ասաց Կասամենտին:

Վերականգնման ֆինանսավորումը շուրջ 10 մլն դրամ է կազմել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության եւ մշակույթի նախարարության կողմից: Նշենք նաև, որ վերականգնման աշխատանքներին աջակցել է նաև «Հայկական մշակույթի փաստագրման և վավերագրման կենտրոնը» (CSDCA)` Գայանե Կազնատիի գլխավորությամբ:

«Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը պատկերված է եղել Գյումրի քաղաքի Էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին, ընդ որում այդ շինության պատերը զարդարված են վարպետի եւս հինգ որմնանկարով:

Share