Բաժին. Այլ Լուրեր

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է «ОДНОКЛАССНИКИ»-ՈՒՄ

Ռուսական հանրահայտ «Одноклассники» կայքից օգտվողները բազմիցս են հանդիպել տարբեր քաղաքական գործիչների, էստրադային աստղերի և ընդհանրապես հայտնի մարդկանց անուններով բացված էջերի, որոնք իհարկե իրականում չեն ներկայացնում նշյալ հայտնի մարդկանց: Օրերս «Одноклассники» կայքում Ռոբերտ Քոչարյան անունով և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկարներով և տվյալներով գրանցված մի էջի վրա հայտնվել է մի շատ հետաքրքրական նշան, որի վրա գրված է «Гарантируют Одноклассники» (Օդնոկլասնիկին երաշխավորում է): Ինտերներտի բազմաթիվ օգտվողներ գիտեն, որ նմանատիպ տարբեր կայքեր, որտեղ գրանցվում են հայտնի մարդիկ, կեղծ էջերից խուսափելու համար ձգտում են ինչ-որ կերպ առանձնացնել (հիմնականում տարբեր նշանների միջոցով) սույն էջերը , օրինակ` աշխարհահռչակ միկրոբլոգերային Twitter ցանցը, ստուգելով որևէ հայտնի մարդու առնչությունը իրենց կայքում բացված էջի հետ, նույն էջում տեղադրում է  հատուկ նշան, որի վրա գրված է «Verified Account»: Պետք է ենթադրել, որ «Гарантируют Одноклассники» նշանի հայտնվելը Ռոբերտ Քոչարյան անունը կրող էջում ամենևին էլ պատահական չէ:

«Одноклассники» կայքի վերոնշյալ էջում կարելի է գտնել ՀՀ երկրորդ նախագահի մեծ քանակությամբ նկարներ, որոնք Ռոբերտ Քոչարյանին պատկերում են աշխատանքի և հանգստի պահերին: Ի դեպ, երկրորդ նախագահը արդեն ունի ավելի քան 1200 ընկեր և նրանց թիվն օրեցոր աճում է: Մենք չենք կարող պնդել, որ երկրորդ նախագահն անձամբ է զբազվում սույն էջով, քանի որ օրվա մեծ մասը էջը «Online» է, իսկ պարոն Քոչարյանը դժվար թե այդքան ժամանակ տրամադրեր «Одноклассники» կայքին, սակայն ակնհայտ է, որ առանց նրա համաձայնության «Одноклассники»-ի աշխատակազմը չէր տեղադրի «Гарантируют Одноклассники» նշանը:

Նշենք, որ աշխարհի տարբեր առաջատար քաղաքական գործիչներ վերջին տարիների ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերում ինտերնետում` վարում են բլոգներ, գրանցվում են սոցիալական ցանցերում և այլն, մենք ուրախ ենք, որ երկրորդ նախագահը որոշել է գրանցվել «Одноклассники» կայքում և հուսով ենք, որ սույն էջի միջոցով ավելի շատ տեղեկատվություն կարող ենք ստանալ պարոն Քոչարյանի այժմյան գործունեության մասին:

Share