Բաժին. Այլ Լուրեր

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A-H1N1-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ Է ԻՐԵՆԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Օրերս արդեն Հայաստանում գրանցվել են խոզագրիպով վարակվածության կասկածելի դեպքեր: Կասկածելի հիվանդները 2-ն են, որոնք մեկուսացվել են` նշված վարակին բնորոշ ախտանշանների պատճառով: Նրանցից 2-ը` ազգությամբ հայ, Հայաստան են եկել Մոսկվայից, ուր մեկնել էին արտագնա աշխատանքի, 3-րդը` Դնեպրոպետրովսկից է` ազգությամբ իրանցի: Հիվանդները հայտնաբերվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք ներկայում Երեւանի Ինֆեկցիոն հիվանդանոցում են եւ ստանում են համապատասխան բուժում: Իրանցի հիվանդն արդեն ապաքինման փուլում է:

Առողջապահության ոլորտի մասնագետների տեղեկացմամբ` այդ դեպքերի մասին դեռ սպասվում է Լոնդոնի համապատասխան լաբորատորիայի պատասխանը, որպեսզի պարզ դառնա, արդյոք աշխարհի բազմաթիվ երկրներում արձանագրված այս վարակն արդեն ներթափանցել է Հայաստան, թե դեռ ոչ: Ամեն դեպքում առողջապահության նախարարությունն իրականացնում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, իսկ բուժհաստատությունները հագեցված են «Տամիֆլյու» դեղամիջոցով, որն արդյունավետ պայքարի միջոց է համարվում այս վարակի դեմ:

Մասնագետները խորհուրդ են տալիս այս պայմաններում խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ձեռքերը պարբերաբար լվանալ, չհամբուրվել, հիվանդ մարդկանց հետ հնարավորին չափ չշփվել, ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ:

Share