Բաժին. Այլ Լուրեր

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 15-Ի

ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան-Հունանյանի տեղեկացմամբ այսօրվա դրությամբ Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվն հասել է 15-ի: Հայտնաբերված 4 նոր վարակակիրները բուժում են ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Ներկայումս սույն հիվանդանոցում բուժվում են 8 հիվանդներ: Նախարարի օգնականի խոսքերով հնարավոր է, որ այսօր որոշ հիվանդներ արդեն դուրս գրվեն հիվանդանոցից:

Շուշան Հունանյանը նշել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, ստուգումներ են անցկացվում նաև դպրոցներում և մանկապարտեզներում:

Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share