Բաժին. Այլ Լուրեր

Ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի. շենքի արտաքին տեսքը չի կարող փոխվել

Ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևանի Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման, սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն կօտարվի մրցույթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշել է օտարման ներկայացնել գույքը: «Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ սա ծրագրով է օտարվում, այսինքն` ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաև բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս  է համարվում: «Կառավարությունը սպասում է առաջարկների ու ծրագրերի: Այսինքն` հստակ նշված է լինելու, թե ինչը կարելի անել շինարարության ընթացքում, ինչը ոչ, դրա մեջ մտնում է նաև շենքի հարկայնությունը, նպատակը և այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել»,- ընդգծեց վարչապետը:

Share