Այլ Լուրեր

COVID-19-ի հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են

Կորոնավիրուսի հաստատման հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի էջից։

«Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»,- գրել է Թորոսյանը և շնորհակալություն է հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար։

Share