Բաժին. Այլ Լուրեր

Շուշան Ստեփանյան. ադրբեջանական «Elbit Hermes 900» դրոնի խոցումը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ազերիների Hermes 900 դրոմի խոցման կադրերը։

«Ադրբեջանական «Elbit Hermes 900» դրոնի խոցումը», – գրել է խոսնակը։

«Սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն», – գրում է Ռազմ Ինֆոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած ՀՀ հյուսիսարևելյան սահմանին կտրուկ սրվել է իրավիճակը։ Հայկական ուժերը հաջող մարտեր են մղում՝ կանխելով հակառակորդի սադրանքները։ Մարտերի արդյունքում Գրիգորի Խաչատուրովի գլխավորած երրորդ բանակային կորպուսի մարտիկներին հաջողվել է գրավել հակառակորդի երկու դիրք։

Share