Բաժին. Այլ Լուրեր

ԱԻՆ. Մեգամոլ Արմենիայում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել․ տարհանվել է 1800 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացվել են տարհանման աշխատանքներ (1800 մարդ):

Share