Բաժին. Այլ Լուրեր

Թայլանդի թագավորության միջուկային հետազոտությունների իստիտուտի համար պատրաստված ցիկլոտրոնն ուղևորվել է դեպի տեղակայման վայր

Հուլիսի 15-ից 17-ը «ՆԻԻԷՖԱ» ԲԸ հարթակում իրականացվել է СС-30/15 իզոխրոնային  ցիկլոտրոնի բաղկացուցիչ սարքավորումների բեռնումը։ 120 տոննա ընդհանուր կշռով 9 կոնտեյներ ուղևորվել է դեպի թայլանգական Նակխոն Նայոկ նահանգ, որտեղ «Ռուսատոմ Հելսքեա»ԲԸ-ն և Kinetics Corporation Ltd ընկերությունը Թայլանդի Թագավորության Միջուկային հետազոտությունների իստիտուտի պատվերով կառուցում են ցիկլոտրոնա-ռագիոքիմիքկան համալիր։

Պրոտոնների մինչև 30ՄեՎ էներգիայով СС-30/15 ցիկլոտրոնը՝ համալիրի առանցքային մասն է, որը նախատեսված է միջուկային բժշկության զարգացման և գիտական հետազոտությունների անցկացման համար։ Բեռնումն իրականացվել է ընդունման-հանձնման հաջող փորձարկումներից և պահանջվող բոլոր բնութագրերի հաստատումից հետո։

«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Share