Բաժին. Այլ Լուրեր

Ընդունվում են «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները

Մեկնարկել է «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝  կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

  • «Quality Engineering» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված   «Business Development Group»֊ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/quality-engineering էջում:
  • «.Net/C#» և «Web(HTML,CSS)» մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամ»-ի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «.Net/C#» – https://edu.hti.am/trainings/dotnet-csharp,

«Web(HTML,CSS)»  –https://edu.hti.am/trainings/web:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share