Այլ Լուրեր

Ասիայի սակարաններում ոսկեդրամի 1 ունցիայի արժեքը հասել Է ռեկորդային 1923 դոլարի

Ասիայի սակարաններում հուլիսի 27-ին ոսկու գինը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց հասել Է ռեկորդային 1 923 դոլարի կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրների, ամենից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ԱՄՆ-ի՝ ճգնաժամային իրադրությունից դուրս գալու անորոշության պայմաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Financial Times թերթը:

Թանկարժեք մետաղի արժեքը, մետաղ, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունն այս պայմաններում, որպես կանոն, աճում Է, հուլիսի 27-ին ավալացել Է 1,1 տոկոսով եւ հասել պատմական առավելագույնին՝ դոլարի փոխարժեքի անկմամբ հանդերձ: Դա տեղի Է ունեցել ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարների առիթով անհանգստությունների եւ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ վատթարացող հարաբերությունների ֆոնին, նշում Է հրատարակությունը: Նման միտում Է դիտվում արդեն մի քանի առեւտրաշրջան անընդմեջ:

Ներկայիս իրադրության վրա ազդել են նաեւ վերջին հաղորդումներն ԱՄՆ-ից, որտեղ կորոնավիրուսով վարակման 62 հազար նոր դեպք Է արձանագրվել, մասնավորապես Ֆլորիդայի, Թենեսիի եւ Արիզոնայի նահանգներում: «Շուկաները դյուրազգացությամբ են արձագանքում ինչպես կորոնավիրուսի տարածման մասին հաղորդումներին, այնպես Էլ աճող լարվածությանը, եւ (ներդրողները) գերադասում են ոսկին, որպեսզի ապահովագրվեն այդ կարգի անորոշություններից»,- մեջբերում Է թերթը Ճապոնիայի Միձուհո բանկի փորձագետ Քեն Չժանի խոսքը: ԱՄՆ-ի Ջոնս Հովքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկները կատարում Է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, Միացյալ Նահանգներում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,22 միլիոն դեպք, մահացել Է գրեթե 147 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share