Այլ Լուրեր

Bloomberg. Remington Outdoor զինագործական հոլդինգը սնանկության դիմում Է ներկայացրել

Remington Outdoor հոլդինգը, որի մեջ Է մտնում ԱՄՆ-ի՝ հրազեն եւ ռազմամթերք արտադրող հնագույն եւ խոշորագույն ընկերություններից մեկը՝ Remington Arms-ը, հուլիսի 27-ին սնանկության դիմում Է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթերը ներկայացվել են Ալաբամայի նահանգի դատարան:

Պատճառ են նշված Remington Outdoor-ի բարձր պարտքի հանձնառությունները վարկատուների հանդեպ: Համապատասխան դիմում ներկայացնելն ընկերության վաճառքի գործընթացի մի մասին Է, ճշտել Է Bloomberg-ը: Դա արդեն Remington Outdoor-ի երկրորդ սնանկացումն Է երկու տարվա ընթացքում: 2018 թվականին ընկերությունն այս ընթացակարգը նախաձեռնել Էր կուտակված պարտքերի պատճառով, ինչպես նաեւ 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրափի հաղթանակից հետո հրազենի վաճառքների անկման ֆոնին: Ի տարբերություն դեմոկրատներից իր մրցակից Հիլարի Քլինթոնի եւ Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի, նա հանդես Է գալիս հրազենի շրջանառության հարցում սահմանափակումների դեմ:

Այդ առնչությամբ ամերիկացիները, չվախենալով զենքի ձեռքբերման կանոնների խստացումից, վերջին տարիներին այնքան Էլ ակտիվորեն չեն զենք գնում, ինչպես նախկինում: Սակայն այժմ, ինչպես ընդգծել Է գործակալությունը, իրավիճակը փոքր-ինչ այլ Է. ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշությունից փետրվարից երկրում հրազենի վաճառքների ծավալների ավելացում Է նկատվում: Այնուամենայնիվ, դա չկարողացավ կանխել ընկերության սնանակցումը: Remington Arms-ը հիմնվել Է 1816 թվականին: Ընկերության զենքն օգտագործվել Է XIX – XX դարերի շատ զինված հակամարտություններում, այդ թվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում, ինչպես նաեւ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share