Այլ Լուրեր

Առաջիկայում տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են՝ «Արմենիա» ավիաընկերությունն օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը կազմում է 11․700 ռուբլի։ Ուղեբեռը կարող է լինել առավելագույնը 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- նշում են հյուպատոսությունից և հավելում, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

Share