Categories: Այլ Լուրեր

«Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթացի 6-րդ հոսքի ընդունելությունը մեկնարկել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթաց։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`

  • ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ

  • հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ

  • ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի    հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ

  • զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։

Օգոստոսի 10-ի դրությամբ՝ ծրագրին դիմել է 3010 անձ։ Դիմորդների 49,2 տոկոսը մարզերից են։ Այս պահին ծրագրի դասընթացների մասնակցում է 1200 ուսանող։ Մարզերի մասնակցությունը 47,8 տոկոսը է։

Ծրագրի վեցերորդ հոսքի քննությանը մասնակցելու է 223 դիմորդ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ պայմաններին, լրացնել հայտադիմումը, հանձնել առցանց քննական թեստ, ապա մասնակցել հարցազրույցին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 18-ն է։

Share